• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը այցելեց Կրկոնոշե ազգային պարկ

23 օգոստոսի, 2023

Օգոստոսի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը՝ Հայաստանի և հայ ժողովրդի լավ բարեկամ, Չեխիայի Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախկին անդամ և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախկին ղեկավար, այժմ՝ Չեխիայի Կրկոնոշե լեռների ազգային պարկի տնօրեն Ռոբին Բյոhնիշի հրավերով այցելեց Կրկոնոշե ազգային պարկ: Պարոն Բյոհնիշը դեսպանին ներկայացրեց իր 60-ամյակը տոնող ազգային պարկի ընդհանուր նկարագիրը՝ ստեղծման պատմությունը, գլոբալ տաքացման հետևանքով առաջացող խնդիրներն ու դրանց դեմ պայքարի համար նախաձեռնվող քայլերը: Զրուցակիցները քննարկել են հայաստանյան գործընկերների հետ փորձի փոխանակման և Դիլիջանի ազգային պարկի հետ հաստատված համագործակցության ակտիվացման հեռանկարները:

Դեսպանն այցելեց պարկի 60-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես, Կրկոնոշեի «Կրտեկ» բնապահպանական կրթական կենտրոն, ծանոթացավ Կրկոնոշեի թանգարանի ազգագրական և արվեստի հավաքածուների նորակառույց պահոցում և վերականգնողական արհեստանոցներում իրականացվող աշխատանքներին:

Վիտկովիցեի Հուցուլ ֆերմայում պարոն Բյոհնիշը դեսպանին ներկայացրեց հուցուլյան ցեղատեսակի ձիաբուծության ծրագիրը, որի շրջանակներում 2021թ. ծնված քուռակներից մեկը ստացավ Երևան անունը: Այցն ավարտվեց դեսպանի ու պարոն Բյոhնիշի Կրկոնոշե լեռներում Էլբա գետի խորհրդանշական սկզբնաղբյուր այցելությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: